Փաստաբան Տիգրան Եգորյանը գրել է.
«Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է և հետևում է Վահան Քերոբյանի գործով․
Ձեզ բոլորին հայտնի քրեական գործով իրադրությունը հետևյալն է․Այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում Էկոնոմիկային նախարարությունում։
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ․ ևս երկու ամսով երկարաձգվեց։
Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես նախաքննություն, դատախազական հսկողություն և դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով և հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։
Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։
Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։
Ըստ պաշտոնական դիրքորոշման վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ․Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և մի երկու հոգու էլ հարցաքննեն։
Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։
Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք և դեռ կխոսենք։
Առաջիկայում ասուլիսի շրջանակում կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին՝ ըստ հնարավորության»:
Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…
Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…