Լրահոս 24/7

Հոգեկան առողջության թերապիան անցկացվելու է VR-ի մեթոդով

Գյումրին տարածաշրջանում երկրորդ քաղաքն է, որտեղ հոգեկան առողջության թերապիաները անցկացվելու են գերժամանակակից լիցենզավորված վիրտուալ իրականության (VR) մեթոդով։ «Արմենպրես»-ը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի հովանու ներքո գործող «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնինն է: Նախաձեռնությունն  իրականացվում է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Սրան զուգահեռ, մասնագետների խնդիրը լուծելու նպատակով անցկացվում է VR թերապիայի սեմինար, որի շրջանակում մասնակից հոգեբանները հնարավորություն ունեն ծանոթանալու գերժամանակակից սարքին, կիրառման և բուժման մեթոդներին։

«Մենք շատ աչալուրջ ենք այս հարցի շուրջ, քանի որ մասնագետների պրոֆեսիոնալ լինելը շատ կարևոր է. ոչ պրոֆեսիոնալ մեթոդի կիրառման դեպքում այն կարող է վնաս հասցնել: Դրա համար էլ մենք շեշտը դնում ենք մասնագետների վերապատրաստման վրա»,-«Արմենպրես»-ին ասել է «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Լևոն Խաչատրյանը:

«Այս կենտրոնի մասնագետներն անցկացնում են գյումրեցի մասնագետների ինտենսիվ վերապատրաստում: Սարքավորումներն արդեն Գյումրիում են»,- հայտնել է Լևոն Խաչատրյանը՝  տեղեկացնելով, որ բուժումն իրականացվում է անվճար.  մինչ այդ նպատակ կար բուժումն իրականացնել միայն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, սակայն այս չափորոշիչն ավելացավ  նաև պատերազմի  հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև  սոցիալապես ծայրահեղ անապահով անձանց համար։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

14 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

14 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

15 hours ago