Categories: Հայաստան

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել (տեսանյութ)

 

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Ժամը 12-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդեցին, որ րոպեներ առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի շնորհիվ ժամը 14-ի սահմաններում գրպանահատը հայտնաբերվեց:

Քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 27-ամյա մի բնակչի:

Նա խոստովանեց կատարածը: Հայտնաբերվեց նաև գողոնը: Ոստիկանները նյութեր էին նախապատրաստում, երբ բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ նոր հաղորդում ստացվեց: Ժամը 17-ի սահմաններում երթուղային ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դարձյալ դրամապանակ էին հափշտակել, որի մեջ կար փող, զեղչի ու այցեքարտեր:

Հաղորդումից րոպեներ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Անդրանիկի փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

6 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

7 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

7 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago