Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում:

«Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ 25-ամյա բարեկամության ու համագործակցության պայմանագրի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտները:

Ղազախստանի նախագահը կարեւորել է խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանի դերը հայ-ղազախական համաձայնագրերի վավերացման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորելով Ղազախստանի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացման հարցում:

««Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են եւ հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

14 minutes ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

57 minutes ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

2 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

3 hours ago

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

5 hours ago