«Ըստ էության, կոնսուլտացիաների երկու փորձ ենք ունեցել երկու նախարարությունների պատվիրակությունների միջև․ չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ, այս կամ այն արտահայտությունը ոմն լրագրողի կամ էքսպերտի կողմից որևէ դրույթի խախտում է». այսօր հրավիրված ասուլիսում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ռուսական հեռուստաալիքները փակել-չփակելու հարցին։
Ըստ նախարարի՝ ՀՀ-ն ունեցել է իր հստակ պատկերացումներն, ընկալումները և ռուսական կողմին տեղեկացրել է, որ այս ծավալով, բովանդակությամբ, ձևակերպումներով խախտումներ է արձանագրել՝ ակնկալելով լուծում․ «Այստեղ խոսքը պատկերացումների տարբերությունների մասին է։ Մենք արձանագրել ենք, որ տարբեր կերպ ենք պատկերացնում այն ձևակերպումները, որոնք 2020 թ. համաձայնագրում տեղ են գտել»։
Հայրապետյանի խոսքով՝ համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյո՞ք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա. «Մենք մտածում ենք՝ եթե կոնսուլտացիաների գործիքը չի աշխատում, մենք պարտավոր ենք նոր գործիքակազմով հարստացնել փաստաթուղթը, որովհետև, հավաստիացնում եմ, մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ՝ հեռուստաալիքներ փակելը։ Մեր նպատակն այն է, որ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին, որովհետև մենք պատասխանատվորեն ենք մոտենում մեր դրած ստորագրությանը։ Մենք համարում ենք, որ այդ ընթացքում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր, և մենք դրանից չենք խուսանավում»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե նմանաբովանդակ հեռուստահաղորդումներ չլինեին, երբևէ նման հարց նախարարության օրակարգում չէր լինի։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…