ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։
Պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել տարբեր ուղղություններով ԵԽ հետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, և արձանագրվել է դրանց հաջող ընթացքը։ Նախարարը նկատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են ԵԽ ամենօրյա մասնագիտական և տեխնիկական օժանդակությամբ, և ներկայում միավորված համայնքները իրենց կարողություններով պատրաստ են առաջ մղելու ապակենտրոնացման գործընթացը՝ թեև կարողությունների ավելացման ուղղությամբ դեռ անելիքներ կան։
Նախարար Սանոսյանը հիշեցրել է, որ Վարչապետի որոշմամբ հաստատվել է ապակենտրոնացման հայեցակարգը, և այժմ ՏԿԵ նախարարությունը գործընկերների հետ շարունակում է հայեցակարգից բխող ապակենտրոնացման ռազմավարության մշակման աշխատանքները։ Աշխատանքներ են տարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրության արմատական վերանայման ուղղությամբ։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։
Մանրամասն քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման և հետագա աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։ Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ողջ գործընթացը՝ ընդգծելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու գործընթացում համայնքների ներգրավվածությունն ու համայնքների կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…