Լրահոս 24/7

Ռազմարդյունաբերողները 122 մլրդ դրամի պատվեր են ստացել ՊՆ-ից

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ իրականացվել են մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն ԶՈՒ-ում։

Նրա խոսքով` գրանցվել է ռազմաարդյունաբերությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություն։ «Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը»,- ասել է նա։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերողներն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր են ստացել ՊՆ-ից։ «Գործող 25 կազմակերպություն պատվեր ունի ՊՆ-ից։ Մենք ակնկալում ենք, որ տարվա ընթացքում կհասնի 29-ի։ Այս պահին ունենք կնքված 46 եռամյա պայմանագիր»,- ասել է Հայրապետյանը։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

8 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

9 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

10 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

10 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

10 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

11 hours ago