Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի տարածքում իրականացված հարձակումը, ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Աբդոլլահիանը բացատրել է, որ Իրանը գործողությունն իրականացնելիս նպատակադրել է «նախազգուշացնել Իսրայելին կարմիր գծերը հատելու հետեւանքների մասին»։
Թեհրանը, ըստ նախարարի, «նվազագույն և ճշգրիտ գործողություն է իրականացրել՝ ուղղված իսրայելական ռազմական օբյեկտների դեմ», որտեղից հարձակում է իրականացվել Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա։ Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ «Գերմանիայի ջանքերն ուղղված կլինեն Գազայի հատվածում հակամարտության դադարեցմանը» և Մերձավոր Արևելքում անվտանգության հաստատմանը, այլ ոչ թե «Իրանի օրինական գործողությունները դատապարտելուն»։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…