Լրահոս 24/7

Կարևորվել է մեկենասության վարկանիշի ձևավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր, տեղեկացրել են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար աշխատելով, ցանկացած խնդրի շուրջ համախմբվելով՝ մեր որոշումները, վստահաբար, կլինեն ի շահ թատրոնի: Մասնագիտական դաշտի աջակցության կարիքն ունենք հատկապես օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս»,- ասել է փոխնախարարը:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների մշակման անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը: Կարևորվել է նաև ոլորտում մեկենասության վարկանիշի ձևավորումը՝ համապատասխան օրենք ունենալու ճանապարհով:

Անդրադարձ է եղել թատրոնների ֆինանսավորման նոր մոդելին, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար:

Հանդիպմանը քննարկվել են թատրոնների՝ որպես ենթակառուցվածքների հասանելիության, հաստիքների ձևավորման, անվտանգության համակարգի ուժեղացման, իսկ բովանդակության առումով՝ որակյալ դրամատուրգիա ունենալու վերաբերյալ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago