

Երևանի ավագանին քննարկում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից նվիրաբերված անշարժ գույքն ընդունելու հարցը։
Ըստ որոշման հիմնավորումների՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 2024 թվականի մարտի 20-ի գրությամբ հայտնել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե նվիրաբերությամբ ընդունվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ ոչ նորմատիվային տեսանկյունից, ոչ ճարտարապետական տեսանկյունից չեն կարող նախատեսվել։
Ըստ նրա՝ այնտեղ նաև որպես մշակութային հուշարձան սահմանափակումներ կան։
Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ եթե նվիրաբերության պայմանները խախտվեն, նվիրաբերողը կարող է այն ետ պահանջել.
«Եթե 100 տարի հետո լինի քաղաքային իշխանություն, որ այդ պայմանի հետ համաձայն չի լինի, նվիրաբերողն իր հողամասը պարզապես ետ կվերցնի»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…