Լրահոս 24/7

Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կազմակերպած դասընթացին

ՀՀ գլխավոր դատախազության դատախազներն ապրիլի 16-ին մասնակցել են քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին, որը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գրասենյակի և ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Լուիզա Մանուկյանը, ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի դատախազներ Զարին Իքբալը և Անն Փինգսը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, Գլխավոր դատախազության դատախազները, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների քննիչները:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Լուիզա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներից ժամանած գործընկերներին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում քրեական վարույթներով իրավական համագործակցության թեմայով քննարկում կազմակերպելու համար:

Վարչության պետի խոսքով՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում քրեական վարույթներով արդյունավետ քննության և դատախազական հսկողության հարցում վճռորոշ դեր ունի իրավական համագործակցությունը:

«Նկատի ունենալով անդրազգային հանցավորության զարգացումները՝ իրավապահ մարմիններն այսօր ձգտում են ձեռնարկել առավել արագ և արդյունավետ հակազդման միջոցներ: Մասնավորապես՝ միջազգային-իրավական համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի այն դեպքերում, երբ ապացույցները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, վկաները, տուժողները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք գտնվում են այլ երկրներում»,- ընդգծել է Լուիզա Մանուկյանն ու վստահություն հայտնել, որ դասընթացն ու քննարկումները կնպաստեն միջազգային-իրավական ոլորտի զարգացմանն ու երկկողմ համագործակցության բարելավմանը:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

9 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

10 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

10 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

10 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

11 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

11 hours ago