ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Լյուքսեմբուրգում ապրիլի 22-ին պաշտպանության նախարարների մասնակցությամբ կքննարկի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարությունը:
«Մենք լիովին գիտակցում ենք Ուկրաինայի կարիքները և փորձում ենք բավարարել այդ կարիքներն այն ամենով, ինչ կարող են մատակարարել անդամ պետությունները: Բայց, ի վերջո, անդամ պետությունները պետք է որոշեն, թե ինչ և երբ կարող են ուղարկել Ուկրաինային», – ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ անդամ պետություններն անում են ամենը, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել: Նա նշել է, որ այդ աննախադեպ օգնությունը երրորդ տարին անընդմեջ ցուցաբերվում է: Ընդ որում, Ստանոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Ուկրաինայի իրադարձությունների միջև:
ԵՄ խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», – ասված է հայտարարության մեջ:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…