Categories: Հայաստան

Քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի․ Արսեն Թորոսյան

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց․ «Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է»:

«Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել, թե ինչու է նման մեղադրանքներ հնչեցնում. «Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»:

Հարցին՝ այս հակասություններն արդյո՞ք չեն ազդի կուսակցության գործունեության արդյունավետության վրա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ որեւէ հակասություն չկա, իրավական գործընթաց կա, որը պետք է ընթանա, եւ եթե պարզվի, որ կա որեւէ մեղավոր, ապա նա պետք է պատժվի։ Ըստ Թորոսյանի՝ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները պահպանված են։

Թորոսյանը լրագրողների հետ զրույցում  հերքեց այն լուրերը, որ Պետական վերահսկողության ծառայությունը նախարարությունում ստուգումներ է սկսել:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, եւ եթե կանչեն դատարան, ապա կգնա եւ նույնը կկրկնի: Իսկ Դավիթ Սանասարյանի հետ արդեն առերեսվել են:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

6 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

7 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

7 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago