Լրահոս 24/7

Չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ. Վարչապետ

Հայաստանի կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին։

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։

Քաղաքացու հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշեց՝ չի համարում, որ այդպես պետք է լինի։ «Այն, ինչ մենք հիմա անում ենք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արձագանքն է։

Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություններ անել, հիմա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ, դրանից հետո այլ երկրների միջև կարող է պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը։ Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց՝ եթե կարողանան իրականացնել այն, ինչ մտածել են, Հայաստանը կստանա իրական ինքնիշխանություն ու անկախություն։

«2026 թվականին ընտրություններ են լինելու, եթե որոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն, ինչ ինքն անում է, անում է նրա համար, որ Հայաստանը իսկապես անկախ պետություն դառնա, ոչ թե ֆորպոստ։

«Ես գիտեմ, որ սա իմ քաղաքական կարիերայի վրա շատ բացասական ազդեցություն է ունենում։ Բայց առաջնորդը նրա համար է առաջնորդ, որ պետք եղած դեպքում իր ամեն ինչը զոհաբերում է հանուն պետության ու հանուն ապագայի»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

24 minutes ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

54 minutes ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

2 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

3 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

4 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

5 hours ago