Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։
Կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։
Իհարկե, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ հետ պահել այդ մեղքերը կրկնելուց:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց դրածոների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը խորհեն և ապաշխարեն»,- ընդգծել է կոնգրեսականը։
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…