Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա աննախադեպ գրոհի պատճառով:
Գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ապրիլի 17-ի ուշ երեկոյան այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սա հստակ ազդանշան է, որը մենք ցանկանում ենք ուղարկել», – ասել է Միշելը։
Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Միշելը դեռ չի հստակեցրել նոր պատժամիջոցների մանրամասները։Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։
«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հաստատում իր լիակատար համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ և հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», – ասվում է հայտարարությունում։
Ինչպես հետևում է փաստաթղթից, սահմանափակող միջոցները կապված են լինելու, այդ թվում, «անօդաչուների և հրթիռների հետ»։
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…