Լրահոս 24/7

Սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար. վարչապետ

Սա ձեռքբերում է և Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար:

Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պայմանավորվել են սահմանի այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք են որդեգրել սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարող են նստել և բոլոր վիճահարույց հարցերը բանակցային սեղանի շուրջ լուծել։

«Կիրանցում և Ոսկեպարում ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Որտեղ անհրաժեշտ կլինեն այլ լուծումներ, նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

2 minutes ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

32 minutes ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

1 hour ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

2 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

3 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

4 hours ago