Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Գյումրի քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է, որ ժամանել են պարեկներն ու սահմանազատել տարածքը։
Քաղաքացին այդ քայլին դիմել է ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Ոստիկանները բանակցելու արդյունքում կարողացել են քաղաքացուն համոզել, որ նա դուրս գա ավտոմեքենայից: Այնուհետև քաղաքացին ոստիկանների հետ գնացել է ոստիկանության բաժին։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է կարգազանցի ինքնությունը։
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…