Լրահոս 24/7

Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը հարգանքի տուրք` ԱՄՆ-ում (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի դահլիճում կազմակերպվել է հարգանքի տուրքի արարողություն ի պատիվ  ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանի. ընթացիկ տարվա օգոստոսին նա կդառնա 110 տարեկան։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով CBS News-ը, հաղորդել է, որ Մերի Վարդանյանն արժանացել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի պատվավոր հյուրի կոչմանը՝ նահանգում հայկական մշակույթի պահպանման և  հայ համայնքում իր ներդրման համար:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ճամայկա Փլեյնում բնակվող Վարդանյանը նահանգային ներկայացուցիչների պալատ է հասել Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ:

Մերի Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա ծնվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից մազապուրծ նրա ընտանիքը սկզբում հասել է Սիրիա, այնուհետև՝ Լիբանան, իսկ 1970-ականներին տեղափոխվել  ԱՄՆ:

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, որոնք բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանման գործում: Օրենսդիրներից ոմանք կրել են Հայոց ցեղասպանությունը  խորհրդանշող անմոռուկը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

11 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

14 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

15 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

15 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

15 hours ago