Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների նախարարական հանդիպման քննարկման թեմաներից մեկը կլինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ի հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք պետք է խոսենք Մերձավոր Արևելքի մասին, կխոսենք Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցների մեծ փաթեթ կա։ Հուսով եմ, որ անդամ երկրները, բոլորը կհամաձայնեն, քանի որ, ինչպես գիտեք, հարկավոր է, որ դա միաձայն լինի», – ասել է Բորելը։
Ավելի վաղ POLITICO-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարները քննարկելու են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները՝ ապրիլի 13-ին Իսրայելի վրա գործած հարձակման համար։
Ըստ հրապարակման՝ Գերմանիան շաբաթներ շարունակ պնդում էր, որ արտահանման լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն երկակի նշանակության ապրանքների վրա՝ խոչընդոտելու համար Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը։ Ֆրանսիան նույնպես կողմ է արտահայտվել լրացուցիչ պատժամիջոցներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…