Լրահոս 24/7

Հուշ-երեկո Բուդապեշտում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 22-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպել էր Հունգարիայում ՀՀ դեսպանությունը, Պետեր Պազմանի անվան համալսարանը և Հունգարիայի հայկական ինքնավարությունը։

Հուշ-երեկոյին մասնակցել են Հունգարիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հունգարիայի գիտական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի պրոռեկտոր Վինչզե Քրիշտիանը (Vincze Krisztián), ելույթներ են ունեցել Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ դոկտոր Չարան Իշտվանը (Czárán István), որից հետո գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը (Michael Hesemann) հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի արխիվներում պահվող նյութերի թեմայով բանախոսությամբ։

Իր խոսքում ՀՀ դեսպանը, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ընդգծել է պատմական փաստերի ճանաչման և դրանց հետ առերեսման նշանակությունը՝ ապագայում ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման և խաղաղ ու փոխվստահության վրա հիմնված համատեղ ապագայի կառուցման համար։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել Վիեննայից հրավիրված քառյակը՝ սոպրանո Թեհմինե Շեֆերի (Tehmine Schaeffer) գլխավորությամբ։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

14 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

14 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

15 hours ago