Լրահոս 24/7

Սահմանի փոփոխությունները որոշվում են իրավունքով. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման։

Շփման գծը փոփոխությունը, որպես կանոն, որոշվում է ուժով։ Սահմանի փոփոխությունները, որպես կանոն, որոշվում են իրավունքով։

Եվ այսօր, Բաղանիսի մոտ, հայտնվեց սահմանի դեռևս մի փոքր հատված, որը նաև Ադրբեջանը ճանաչեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Մնացած 1000 կիլոմետրը, դեռևս, ցավոք, շփման գիծ է։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է խախտել արդեն նաև իր կողմից ճանաչված սահմանը։ Այո, տեսականորեն` կարող է, բայց դա կարժանանա էլ ավելի մեծ միջազգային հակազդեցությանը։

Հ.Գ. Եթե կասկածի տակ եք դնում միջազգային հակազդեցության արդյունավետությունը, ապա հիշեք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին կանգնեցվեց բավականին հաջող գնացող հարձակումը Հայաստանի վրա։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

2 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

4 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

4 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

4 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

5 hours ago