Լրահոս 24/7
23.04.2024

Գծանշված սահմանը անվտանգության երաշխիք է, կամ առնվազն՝ հարձակման լեգիտիմ առիթի չեզոքացում 

Գծանշված սահմանը անվտանգության երաշխիք է, կամ առնվազն՝ հարձակման լեգիտիմ առիթի չեզոքացում 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած  պայմանավորվածության հիման վրա Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում սկսվել են ականազերծման աշխատանքներ։

Մինչ որոշ քաղաքական շրջանակներ հարցը փորձում են դարձնել քաղաքական դիվիդենտների միջոց՝ փորձենք հասկանալ՝ ո՞րն է այս պայամանավորվածության հեռանկարը, ի՞նչ խնդիր է այն լուծում հայկական կողմի համար, ո՞րն էր այլընտրանքը՝ եթե այն կար։

Փաստ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի չլուծված սահմանային հարցեր, որոնք լուծելու 2 տարբերակ կա․ դիվանագիտական երկխոսություն, կամ ռազմական միջամտություն։

Պետք է արձանագրել, որ այս համաձայնությունն առաջինն է՝ սահմանային հարցերի վերաբերյալ, որը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց ռազմական գործողությունների։

Կարևոր շեշտադրում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ սա նշանակում է, որ Ադրբեջանն ընդունում է,, որ Ջերմուկի հատվածում ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և հաջորդիվ Հայաստանն Ադրբեջանից զորքերի ետքաշման լեգիտիմ պահանջ և իրավական հիմք կունենա։

Համաձայնությունը պարունակո՞ւմ է ռիսկեր․ այո՛, պարունակում է։

Ունե՞նք այլ գործիքակազմ՝ դիվանագիտական երկխոսությունից բացի՝ ոչ, չունենք։

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը հրաժարվեր սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու առաջարկից․ Ադրբեջանի՝ զենքով պարտադրելու պարագայում ի՞նչ իրավիճակ և արդյունք կլիներ։

Ի վերջո՝ պետք է ընդունել, որ թշնամին հարձակման մասին մտածելու է այնքան ժամանակ, քանի դեռ գետնի վրա՝ փաստացի հավանականություն տեսնի, որ հաղթելու է այդ հարձակման արդյունքում։ Մենք իրատեսորեն պետք է հաշվի նստենք այս պահին փաստացի ունեցած մեր հնարավորությունների հետ։ Եվ սա  ամենևին էլ չի նշանակում  հեռանկարում հավերժ հարմարվել մի  աշխարհագրական կամ պետական միավորի կարգավիճակի, որի վրա հարձակվելը թշնամու համար շահեկան է լինելու միշտ․ անելիքների մասին՝ այլ անդրադարձով։

Իսկ այս պայմանավորվածությունը այս պահի համար տարածաշրջանում պատերազմական շրջափուլը փակելու եզակի հնարավորություն է, որն առաջին հերթին բխում է ՀՀ պետական շահերից։ 

Ի՞նչ ունեինք փաստացի՝ մինչ այս պահը․ դա իրավիճակ էր, որը բնորոշվում է հետևյալ կերպ՝ «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն»։ Իսկ այս իրավիճակը նույնիսկ այս տեսքով պահպանելն անհնար է այն պահից սկսած, երբ կողմերից մեկը վստահության  է հասնում հնարավոր պատերազմում իր հաղթանակի նկատմամբ։ Եթե դեռևս բառացի ձևակերպման կարիք կա, վստահաբար այդ վստահությունը մերը չէ՝ առնվազն հիմա։ 

Հետևաբար՝ սահմանազատման գործընթացը որքան էլ ցավալի նյուանսներով, բայց իրավական գործիք է պատերազմի հավանականությունը չեզոքացնելու և այս պահին մեր երկրին այդքան անհրաժեշտ ժամանակը շահելու համար։

Իրական քաղաքականությունը հիմնվում է իրական հնարավորությունների վրա. իսկ իրական հնարավորությունները պարզ ու տեսանելի են առնվազն այս պահին․ մնացած բոլոր շահարկումներն իրականությունից կտրված են՝ միտումնավոր խեղաթյուրումներով կամ ոչ կոմպետենտ վերլուծությունների վրա հիմնված։

Նվարդ Մելիքյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է