Լրահոս 24/7

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը։ Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ․

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։

Հետագա օրերի, ամիսների և տարիների ընթացքում 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքներ ու հավերժ փոխելով սերունդներ։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։

Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո ՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։

Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։

Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով»:

Թիվ 1

Recent Posts

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

1 hour ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

2 hours ago

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

4 hours ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

18 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

19 hours ago