Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մոսկվայում կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա են եղել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հավատավոր ժողովրդին ուղղված իր խոսքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ Մեծ եղեռնի՝ դեռևս չսպիացած վերքին ավելացել է Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանումը:
Նա ասել է, որ 2023 թվականին ականատես եղանք նոր ցեղասպանության, երբ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը հավելել է, որ Հայաստանի սահմանները նույնպես հանգիստ չեն, և հայ ժողովրդին համախմբվելու կոչ է արել։
Պատարագից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Այսօր հիշատակի միջոցառումներ են կազմակերպել նաև ՌԴ այլ քաղաքներում գործող հայկական կազմակերպությունները:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…