ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում ամենամյա Արդարության երթն է անցկացրել։ Երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղից էլ շարժվել են դեպի Սպիտակ տուն։
Սպիտակ տան մոտ երթի մասնակիցները նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են վերջ տալ մեղսակցությանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց տներ։
Երթի մասնակիցները Ջո Բայդենին նաև կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին։
Երթին մասնակցել է նաև ԱՄՆ նախկին սենատոր, Կանզասի նախկին նահանգապետ, Միջազգային կրոնական ազատության դեսպան Սեմ Բրոունբեքը։ Իր ելույթում նա Բայդենի վարչակազմին կոչ է արել կանգնել Հայաստանի կողքին՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներխուժման սպառնալիքի։
«Մենք պետք է կանխենք Թուրքիայի կողմից Հայաստան ներխուժումը։ Սպիտակ տունը կարող է դա անել, նրանք կարող են ոտքի կանգնել և ասել, որ պաշտպանելու են Հայաստանին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կրկնվի։ Մենք նախագահ Բայդենին կոչ ենք անում կանգնել Հայաստանի կողքին, Կոնգրեսին կոչ ենք անում կանգնել Հայաստանի կողքին։ Մենք Կոնգրեսին կոչ ենք անում կանգնեցնել ԱՄՆ-ից զենքի արտահանումն Ադրբեջան»,- հայտարարել է Բրոունբեքը։
Երթի մասնակիցները պահել են «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Երևանը խաղաղություն է ուզում, իսկ Բաքուն՝ Երևանը», «Նախագահ Բայդեն, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Վերջ տվեք ցեղասպանության ցիկլին» և այլ գրություններով պաստառներ։
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…