Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրիպտոարժույթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրիպտոարժույթին։ Նրա խոսքով, ինքը միշտ հայտարարել է, թե այդ հարցի հետ պետք է հարաբերվել, կարգավորել․

«Մենք օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ինչ է ընդհանրապես, ինչ կանոններով է աշխատում ևն։ Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս, հայտարարագրես, բայց դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ է մեր երկրում, իրենից ի՞նչ է ներկայացնում»։

Նա նաև նշել է, որ երբ խոսում են կրիպտոարժույթների մասին, բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, թե՝ «էսա ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել»։

Վարչապետը նշել է, որ ակնկալում է կառավարության ու ԿԲ-ի կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արագացում. «Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, որովհետև կարող եմ էնքան սցենարներ ներկայացնեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որ կարող է երկրի վրա ու երկրի տակից պայթի, գոյություն չունի։ Մեր պրոբլեմն այն է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

1 hour ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

2 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

3 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

4 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

4 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

5 hours ago