Լրահոս 24/7

ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

ԱՄՆ-ի զինվորականներն ապրիլի 24-ին Ադենի ծոցի շրջանում խոցել են Եմենի հութիների կողմից արձակված հականավային բալիստիկ հրթիռը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Նշվում է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել էր ամերիկյան դրոշի ներքո ընթացող Yorktown բեռնարկղանավը, որում գտնվում էին ԱՄՆ-ի 18 և Հունաստանի չորս քաղաքացի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի ուշ չորս անօդաչու թռչող սարք է խոցվել «Եմենի այն շրջաններում, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ»:

«Պարզվել է, որ ԱԹՍ-ներն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար: Այդ գործողությունները ձեռնարկվում են՝ պաշտպանելու ազատ նավագնացությունը և ուժեղացնելու միջազգային ջրերի անվտանգությունն ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար», – ընդգծել է հրամանատարությունը:

Իր հերթին, հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ «մի քանի հականավային հրթիռներ են արձակվել Yorktown բեռնարկղանավի վրա, արձանագրվել են ուղիղ հարվածներ թիրախին»։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սարիան նաև հայտնել է երկու գործողության մասին՝ անօդաչուների օգտագործմամբ: Առաջին թիրախը եղել է Ադենի ծոցում ԱՄՆ-ի ռազմանավը, իսկ երկրորդը՝ իսրայելական նավը` Խաղաղ օվկիանոսում։ Նրա խոսքով՝ անօդաչուները «հասել են իրենց թիրախներին»։

Թիվ 1

Recent Posts

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

24 minutes ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

1 hour ago

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

3 hours ago

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

18 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

19 hours ago