Ս․թ․ ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը:
Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։
Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար:
«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», – ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:
Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է:
Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները:
Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին:
Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում: Ցուցադրությունը կավարտվի ս․թ․ նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս:
AKNEYE Phygital Space-ի մասին
Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները:
Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…