Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, ասել է. ««Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիրը»։
«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն: Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումների որոնման հարցում», – նշել է Շոլցը։ Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին լուրը և դրական գնահատում դա:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…