Լրահոս 24/7

Հավելյալ քայլեր ենք իրականացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվեց դելիմիտացիա, անգամ՝ սահմանների դեմարկացիա։ Մեզ է վերադարձվել 1990 և 1992 թվականներին օկուպացված ադրբեջանական 4 գյուղ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 26-ին Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ այսօր առավոտյան գործունեությունը դադարեցրել է Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, Ալիևն ընդգծել է. «Այսինքն, խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ աջակցել այդ հարցում՚։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Ղազախստանում։ Այսպիսով, հավելյալ քայլեր ենք իրականացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Սկսվել է դելիմիտացիան, անգամ սահմանի դեմարկացիան»։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

2 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

3 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

4 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

4 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

4 hours ago