Լրահոս 24/7

Գազայում հումանիտար ճգնաժամը մեղմելու ամենաարդյունավետ միջոցը հրադադարն է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի առավոտյան ժամանել է Սաուդյան Արաբիա։ 

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները շոշափելի առաջընթաց է նկատել Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման հարցում»․ ասել է Բլինքենը՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով ավելին անել:

Ելույթ ունենալով Էր Ռիադում ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նիստի բացմանը՝ Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը մեղմելու ամենաարդյունավետ միջոցը հրադադարն է: Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Գազայում պատերազմի ընդլայնումը կանխելու համար:

Ակնկալվում է, որ Էր Ռիադում Բլինքենը կհանդիպի Սաուդյան բարձրաստիճան առաջնորդների հետ և ավելի լայն հանդիպում կունենա արաբական հինգ պետությունների՝ Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի գործընկերների հետ ՝ շարունակելու քննարկել Գազայի հետպատերազմական կառավարման հեռանկարները։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

1 hour ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

3 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

3 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

3 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

4 hours ago