Խմբագրի ընտրանի

Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Ս․թ․ ապրիլի 19-ից հունիսի 6-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել 11% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը 2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով և արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալներ։

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ֆիզիկական անձանց դեպքում հարկման ենթակա չեն: Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ․ թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ ներբեռնելով դրանք Բանկի կայքէջից:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

5 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

6 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

6 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

7 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

7 hours ago