Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ:
Քննարկումը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»-ով սահմանված կոռուպցիոն հանցանքներին, որոնք ամբողջովին արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՏՀԶԿ կողմից Հայաստանի գնահատման 3-րդ և 4-րդ շրջափուլերի արդյունքում տրված գնահատականներին։
Քննարկման արդյունքում՝ առաջարկվել է վերանայել կոռուպցիոն հանցանքների ցանկը և ըստ այդմ` քննչական ենթակայությունը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ներպետական կարիքները։
Հանդիպման ավարտին որոշվել է իրականացնել բազմակողմ հետազոտություն և շարունակել աշխատանքային քննարկումները՝ բարձրացված հարցերին լուծում տալու համար։
Քննարկմանը ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ներկայացուցիչներ Դատական դեպարտամենտից, Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…