Մշակույթ

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը կայացել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը։ «Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին «Մշակույթի զարգացման» հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։

Թիվ 1

Recent Posts

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

6 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

21 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

32 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

49 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

2 hours ago