Լրահոս 24/7

Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետին

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների և բազմաոլորտ օրակարգի զարգացմանը:

«Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե’ քաղաքական երկխոսության, թե’ հատկապես տնտեսական կապերի առումով, և առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Հանգամանալից քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջև շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։

Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաև երկու երկրների միջև 2023-25թթ կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարևորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։

Անդրադարձ է կատարվել նաև պատմամշակութային արժեքների պաշտպանությանը Հունգարիայի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությանն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերին։

ՀՀ արտագին գործերի նախարարը և հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։

Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։

Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա ընձեռած հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

15 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

17 hours ago