Լրահոս 24/7

Սահմանազատման վերջին գործընթացների շնորհիվ վարչապետը հեռանկար է տեսնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե բոլոր աղետների միջով անցնելով այսօր հասել են մի իրավիճակի, երբ տեսնում են հորիզոն, հեռանկար։

«2018 թ. մինչև բոլորովին վերջերս իմ՝ որպես վարչապետ, գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ ետ, ոչ աջ, ոչ ձախ։ Այսօր, թերևս, իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա՝ սահմանազատման վերջին գործընթացների շնորհիվ, որովհետև 2018 թ․, երբ որևէ սցենար վերլուծում էինք, ես չէի տեսնում այդ նեգատիվ անիվի պտույտի կանգը՝ որտե՞ղ է դադարելու ամեն ինչը։ Այսօր շատ հստակ եմ տեսնում, նաև՝ մեր ժողովուրդը պետք է հստակ տեսնի այդ նեգատիվ անիվի կանգնելու կետը։ Այն, ինչ ցավոտ նրբություններով տեղի է ունենում Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում, էլի եմ ասում՝ այդ խոսակցությունը սկսել ենք նրանից, որ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, և հիմա մենք ստեղծում ենք այդ երաշխիքները։ Այդ երաշխիքները ստեղծվում են, այդ երաշխիքները գործուն են, այդ երաշխիքները գործելու են։ Մեր վերջին շրջանի պատմության մեջ առաջին անգամ, ամբողջությամբ ինքնուրույն, ինքնիշխան որոշման տրամաբանությամբ այդ որոշումները կայացնում ենք և այդ երաշխիքները ստեղծում ենք»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago