Լրահոս 24/7

Մենք գալիս ենք պատասխան ստանալու, և վերջ. Բագրատ Սրբազան

Մենք գալիս ենք պատասխան ստանալու, և վերջ, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր Հանրապետության հրապարակում ինչ է սպասվում։

«Մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, մեղք են իրենք, ամոթ է։ Եթե երկիրդ գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդդ՝ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնող ու չելնող, հատկապես թշնամական կողմից, քեզ թելադրում են, մեզ ի՞նչ է մնացել անելու։

Ասելու՝ ձեր սուրը և մեր պարանո՞ցը։ Մենք հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով…»,-ասաց Սրբազանը։

Անդրադառնալով ուժային կառույցների հայտարարություններին, որոնցով շարժման մասնակիցներին զգուշացնում են զերծ մնալ բախումներից, Սրբազանն ասաց.

«Հայելի օգտագործեք՝ տնից դուրս գալիս և տուն գնալիս։ Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։

Իրավապահ մարմիններ, ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ապօրինի որևէ հրաման անհարդուրժելի է լինելու։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին. Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, աղուհաց ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում։ Որևէ կերպով անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

7 minutes ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

1 hour ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

2 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

3 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

3 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

5 hours ago