Facebook

Իշխանությունը պետք է փոխվի բացառապես ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով

Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է փոխվի բացառապես ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Միևնույն ժամանակ, օրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ կարող են և պետք է լինեն դժգոհություններ: Սրանով է ժողովրդավարությունն, առաջին հերթին, տարբերվում ավտորիտարիզմից:

Կան բազում գործիքներ՝ ոչ միայն այդ դժգոհությունն արտահայտելու, այլ նաև՝ այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու համար: Դրանցից ամենագործունը Խորհրդարանական վերահսկողության գործիքներն են: Մինչդեռ, հաշվի առնելով ներկայիս խորհրդարանական ընդդիմության ապիկարությունը, այդ գործիքն ամբողջությամբ տապալված է: Սրանով է պայմանավորված այն, որ տևական ժամանակ է պնդում եմ՝ Հայաստանի Հնարապետության համար ոչ այնքան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր արհավիրք, որքան՝ ներկայիս Ազգային ժողովի պատկերը: Աներկբա է, որ արտաքին մարտահրավերներին պայքարել կարելի է, եթե տանդ ներսում յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը:

Գործիքներից մյուսը փողոցային պայքարն է՝ ժողովրդավարության դրսևորումներից ոչ պակաս կարևորը: Միևնույն ժամանակ, այն պետք է ունենա ասելիք, այլ բառերով՝ առաջարկելիք: Եթե փողոցային պայքարն առաջնորդող ուժերը կետ առ կետ չեն ներկայացնում, թե, իրենց իշխանության գալու պարագայում իրենք ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք:

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

2 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

3 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

3 hours ago