ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ամրագրված դրույթների իրականացմանը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը թվայնացման, կիբեռանվտանգության, ինչպես նաև կիսահաղորդիչների նախագծման ոլորտում՝ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառի առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…