Լրահոս 24/7

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Երևանի պետական համալսարանում, թեև կան ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին, սակայն դասապրոցեսը նորմալ հունով ընթանում է։

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղել է համալսարանում, լուսանկարներ է արել լսարաններից, որոնցում երևում է, որ դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին ուսանողներին դասադուլի կոչ էր արել, իսկ մայիսի 10-ի առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա են իրականացնում Երևանի պետական համալսարանում՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։

Հանրապետության հրապարակից երթով դեպի ԵՊՀ է շարժվել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Թիվ 1

Recent Posts

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

15 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

32 minutes ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

55 minutes ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

18 hours ago