Լրահոս 24/7

Պապոյանը մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։

Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։

ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծապես կարևորել է ԱՄՆ-ի, ինչպես նաև ամերիկյան տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և կրթական ոլորտների համար։

Նախարարը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

«Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագիրը Ամերիկայի տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները:

Ծրագիրը համախմբում է անդամ և դիտորդ երկրների մինչև 50 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողներին, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին։

Ծրագիրը Հայաստանում անցկացնելու արդյունքում կստեղծվեն նոր գործարար կապեր և լուրջ նախադրյալներ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև կազմակերպության մշտական դիտորդ հանդիսացող պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխշահավետ հարաբերությունների հաստատման համար, ինչը, իր հերթին, կնպաստի հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցությանը, կապիտալ ներդրումների ներգրավմանն ու կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…

2 hours ago

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…

3 hours ago

Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…

3 hours ago

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

4 hours ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

4 hours ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

4 hours ago