Լրահոս 24/7

Բայդենն օրենք է ստորագրել ՌԴ-ից ուրանի ներկրումն արգելելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել ռուսական ուրանն ԱՄՆ ներմուծելու արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։

Ըստ փաստաթղթի՝ «Ռուսական ուրանի ներմուծումն արգելելու մասին օրենքն» արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսաստանյան ձեռնարկության կողմից արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը։

Իր հերթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենի ստորագրած արգելքը կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի «էներգետիկ և տնտեսական անվտանգությունը՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և, ի վերջո, վերացնելու հաշվին»։

«Դա կօգնի մեր էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովել ապագա սերունդների համար:

Եվ աննախադեպ 2,72 միլիարդ դոլարի չափով դաշնային ֆինանսավորման հաշվին, որը Կոնգրեսը վերջերս հատկացրել է նախագահի խնդրանքով, այն կխթանի Միացյալ Նահանգներում հարստացման նոր կարողությունների ստեղծմանը և հստակ ազդակ կհաղորդի արդյունաբերությանն առ այն, որ մենք մեր միջուկային ոլորտում ձգտում ենք երկարաժամկետ աճի», – հավելել է Սալիվանը։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը քվեարկել էր Ռուսաստանից ուրանի ներմուծումն արգելող օրենք ընդունելու օգտին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago