Լրահոս 24/7

Ավանեսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը, որը համախմբել է տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, մասնագետների և ներդրողների:

Նախարարը բանախոսել է «Առողջապահության առաջնորդների ֆորումին», որի մասնակիցները կիսվել են իրենց երկրներում առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներով և հեռանկարներով, նորարարության խթանմանն ուղղված աշխատանքներով և մարտահրավերները դիմակայելու փորձով:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների պատրաստության հայաստանյան փորձը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի վերակազմակերպման, ուժեղացման և մասնագետների վերապատրաստման բաղադրիչների վրա:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում, այդ թվում` դեղագործության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Խալեդ Աբդել Ղաֆֆարին ներկայացրել է Եգիպտոսի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փորձը և հետաքրքրվել էլեկտրոնային առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago