Լրահոս 24/7

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ջեֆրի Փայեթին

Վաշինգտոնում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպում է կայացել նաև ԱՄՆ առևտրային ներկայացուցչի՝ Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով տեղակալ Բրայան Թրիքի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։

Թիվ 1

Recent Posts

Նուբար Աֆեյանը ողջ հայությանը կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը բարձրացնի իր ձայնը ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի: Այս մասին հայտարարել…

13 minutes ago

ԱԳՆ-ն մտահոգված է Ադրբեջանում պահվող հայերի վիճակով

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները…

30 minutes ago

Ավանեսյանը՝ դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հնարավորության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում։ «Հստակ ուղեցույցեր կան, թե…

51 minutes ago

Եվրադաշինքի եւ իմ առաջադրումը վշտացրել է իրենց քաղաքական գործիչ համարող մի քանի հոգու. Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Հին կենաց ազատ քաղաքից Գյումրու…

1 hour ago

Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսական Բրայան Մասթի հետ

Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին…

1 hour ago

Փուլ առ փուլ տարբեր հատվածներ մաքրելու ենք սրճարաններից. Ավինյան

Այսօր ապամոնտաժվել է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես ներկա էր…

2 hours ago