Լրահոս 24/7

Փուլ առ փուլ տարբեր հատվածներ մաքրելու ենք սրճարաններից. Ավինյան

Այսօր ապամոնտաժվել է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես ներկա էր և հետևում էր աշխատանքների ընթացքին։

«Մոտ 1000 քմ տարածքի վրա քանդման աշխատանքներ են իրականացվում։ Այս հատվածն ամբողջապես վերափոխվելու է ավելի կանաչ տարածքի, և վարձակալը չի շարունակելու իր պայմանագիրը։ Նա հանձնել է ամբողջ տարածքը քաղաքին»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, թե ինչով են կարևոր այս քանդման աշխատանքները։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Օպերայի շուրջ եղած կանաչ հատվածները էականորեն նվազել են, և ավելացել են սրճարանները.

«Մի քանի տարի առաջ արդեն իսկ սկսվել էին Օպերայի շրջակայքում մասնակի քանդման աշխատանքներ, իսկ այսօր արդեն իրականացնում ենք սկսված գործի շարունակությունը։ Եվ փուլ առ փուլ տարբեր հատվածներ մաքրելու ենք ընդհանուր սրճարաններից, և ավելի շատ կանաչապատ հատվածներ ենք ունենալու»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago