ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։
«Աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ մեր պես ժողովուրդ ու մեկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ և Տիգրան Ավինյանի անունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ:
Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսական լրատվամիջոցները նմանատիպ մի հարց էին տվել Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ:
Նոր բան մտածեք մաեստրո, օրինակ Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին, եթե իհարկե այդքան «հավես» ունեք»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…