Լրահոս 24/7

ԱՄՆ-ն Վրաստանին սպառնացել է պատժամիջոցներով

ԱՄՆ-ը կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների դեմ, եթե խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չփոխվի, և ղեկավարությունը շարունակի հարձակումները ԵՄ-ի և մյուս գործընկերների վրա, ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՚Բրայենը Թբիլիսիում կայացած ճեպազրույցում։

«Բոլոր ֆինանսական օգնությունները պետք է վերանայվեն, եթե մենք այժմ դիտվենք որպես հակառակորդներ, այլ ոչ թե գործընկերներ:

Եթե օրենքը մնա այնպիսին, ինչպիսին կա և չհամապատասխանի ԵՄ չափանիշներին, մենք կտեսնենք ժողովրդավարության խարխլում և բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ, բնականաբար կլինեն որոշակի սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից, առաջին հերթին, այդ սահմանափակումները կազդեն ֆինանսական կողմի վրա»,- ընդգծել է նա։

Օ՚Բրայենը հավելել է, որ պատժամիջոցները, այդ թվում՝ տնտեսական, ինչպես նաև ճանապարհորդության սահմանափակումներ կկիրառվեն, եթե «Վրաստանի իշխանությունները շարունակեն հարձակումները ԵՄ-ի և մյուս գործընկերների վրա»։

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

10 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

10 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

15 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

15 hours ago