Լրահոս 24/7

Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Վրաստանի միջև

Մայիսի 13-14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։

Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։

Որպես համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները:

Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում:

Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։

Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Խնդիրները վերաբերում են բոլորիս և յուրաքանչյուրիս, դրանք մեր առօրյայի մասն են. Բաթոյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային…

8 seconds ago

Մանվել Վարդանյանը՝ 2025-ի Հայաստանի մինչև 8 տարեկանների չեմպիոն

Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում…

18 minutes ago

ԱՄՆ-ին և Ուկրաինային չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները. Պեսկով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի…

32 minutes ago

Նրանք կա՛մ «այո» կասեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից. Վենս

Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել…

50 minutes ago

Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…

1 hour ago

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Բաքվում պահվող հայերի խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…

2 hours ago