Լրահոս 24/7

Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի

Հայաստանը Կիպրոսում դեսպանատուն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհուրդի 2024 թվականի փետրվարի 27-ի՝ Հայաստանում (նստավայրը՝ Երևանում) Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանություն) բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը:

Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև ս.թ. մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան-Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Այս ամենի համատեքստում, Կիպրոսում Հայաստանի դեսպանության բացումը արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- նշված է որոշման նախագծում։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

13 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

48 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

1 hour ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

2 hours ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

2 hours ago